Սերենա Ուիլյամսը Amazon-ի հետ պայմանագիր է կնքել, որի շրջանակում կաշխատի մի շարք նախագծերի վրա

Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Amazon-ի հետ առաջին անգամ  պայմանագիր է կնքել, որը շրջանակում կնկարահանվի նաև իր անձնական և մասնագիտական կանքի մասին վավերագրական ֆիլմ, գրում է Variety-ն։

«Ես շատ ուրախ եմ համագործակցել Amazon Studios-ի հետ, նրանք գլոբալ լսարանի համար ստեղծում են ոգեշնչող և կարևոր բովանդակությամբ նյութեր։ Ինքս շատ պատմություններ ունեմ, որոնք ցանկանում եմ պատմել և անհամբերությամբ սպասում եմ դրանք աշխարհին հայտնելու հնարավորությանը»,- ասել է Ոիլյամսը։

Գործարքի շրջանակում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող թենիսիստուհին Amazon-ի համար կաշխատի նաև մի շարք նախագծերի վրա։

«Սերենան վերափոխել է սպորտը և դարձել է իր սերնդի ամենաոգեշնչող մարզուհիներից, գործարարներից և կանանցից մեկը»,- իր հերթին հայտնել է Amazon Studios-ի ղեկավար Ջենիֆեր Սալկեն։