Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր

«Հավատով խոստովանիմ» համերգին Questa Musica անսամբլը և մի խումբ մենակատարներ կկատարեն Տիգրան Մանսուրյանի, Կոմիտասի, Ներսես Շնորհալու, իտալացի կոմպոզիտոր Լուչանո Բերիոյի ստեղծագործությունները:
Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 16-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում:

«Հավատով խոստովանիմ»-ը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործության անունն է, որն առանցքային կլինի համերգին:

Մենակատարներն են մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, որին Մանսուրյանը նվիրել է «Հավատով խոստովանիմ» ստեղծագործությունը, դուդուկահար Վասիլի Կորոստելյովը, դաշնակահար Կարինա Պոգոսբեկովան: