Հանրահայտ «Սարի աղջիկ» երգը՝ հնդկուհու կատարմամբ․տեսանյութ

Հանրահայտ «Սարի աղջիկ» երգը կատարել է հնդկուհին` քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի նվագակցությամբ:
Տեսանյութով իր էջում կիսվել է հենց  քանոնահարուհին։
Նշենք, որ Մարիաննա Գևորգյանը համաշխարհային WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնում հաղթանակ է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Կորոնավիրուսի համավարկով պայմանավորված՝ 2020-ին մրցույթն անցկացվել էր առցանց ձևաչափով։