«Պարող միլիոնատիրոջ» դստերը, ով բնածին պաթոլոգիա ունի, վիրահատել են․ լուսանկար

53-ամյա Ջանլուկա Վական ընտանեկան հուզիչ կադր է ներկայացրել՝ ցույց տալով բնածին պաթոլոգիա ունեցող դստերը, ում օրերս վիրահատել են։
Նշենք, որ փոքրիկը ծնվել  է քիմքի ճեղվածքով, որն անվանանում են նաև «գայլի երախ»։
«Այս շաբաթվա սկզբում մեր փոքրիկին վիրահատել են։ Ե՛վ մեզ, և՛ նրա համար շատ բարդ ու զգացմունքային շաբաթ էր։ Այն, որ մեր փոքրի երեխան այդքան լուրջ փորձություններով է անցնում, ինձ՝ որպես ծնողի, իսկապես, ցնցում է։ Մեր հրեշտակը չի դադրում զարմացնել ինձ։ Նա այնքան խիզախ էր, նուրբ ու հաճելի։ Հպարտանում եմ, որ նրա հայրն եմ։ Արցունքներն աչքերիս՝ դիմում եմ բոլոր ծնողներին, որոնք նմանատիպ փորձով են անցնում իրենց երեխաների հետ։ Հույս ունեմ՝ դուք միշտ պաշտպանված եք։ Մենք հիմա տանն ենք։ Մենք այնքան շնորհակալ ենք ու օրհնված»,- նշել է միլիոնատերը։