Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեները ցույց են տվել` ինչպիսի տեսք ունեն միանման հագուստով (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ ցույց տալով իր և քրոջ միանման  հագուստը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա աստղը տեսանյութ է հրապարակել կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների հետ և նշել, որ միանման հագուստը պատահական են ընտրել․«Երկվորյակներ. սա իրականում ծրագրված չի եղել»։

Աստղային քույրերը երկուսն էլ պիթոնի կաշվից կարմիր կորսետներ են կրում՝ սև կրծկալներով, ինչը համադրել են սև կաշվե տաբատի և շրջազգեստի հետ։

Հրապարակումը համացանցում է հայտնել այն լուրերի ֆոնին, որ ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից հետո ցանկանում է հանդիպել «արտիստի կամ ստեղծագործ մարդու հետ», հայտնել է աղբյուրը։