Տրանսգենդեր Քեթլին Ջեններից հետո Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին է հայտնել հայտնի պոռնոաստղը

Մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի նախկին աստղ Մերի Քերին մտադիր է մրցել Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար, տեղեկացնում է americaru.com կայքը:

Այս շաբաթ Մերի Քերին հայտարարել է, որ առաջադրվելու է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում՝ միանալով թեկնածուների լայն շարքին, որոնք ցանկանում են փոխարինել գործող նահանգապետ Գևին Նյուսոմին, եթե նա հետ կանչվի, և սկսվեն արտահերթ ընտրություններ:

Հատկանշական է, որ պոռնոաստղը նախկինում օգնել է հետ կանչել դեմոկրատ նահանգապետ Գրեյ Դևիսին, ինչի արդյունքում վերջինիս այդ պաշտոնում փոխարինել է հանրապետական Առնոլդ Շվարցենեգերը: Քերին, որն այդ ժամանակ 23 տարեկան էր, խոստովանել է, որ նա այդ պատմության շրջանակում եղել է «գովազդային հնարքի» դերում: Սակայն այժմ նա պատրաստ է լրջորեն պայքարել նահանգապետի պաշտոնի համար:

«Նախորդ անգամ ես երիտասարդ էի, հիմար և մտածում էի զվարճանալու մասին: Բայց այս անգամ ես ավելի փորձառու եմ: Խոշոր քաղաքական կուսակցությունների դեմ պայքարում ցանկացած աջակցություն կօգնի փրկել մեր նահանգը»,- ասել է 40-ամյա Քերին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեռափոխված Քեթլին Ջենները (նախկինում՝ Բրյուս Ջեններ) դիտարկում է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը: