Քիմ Քարդաշյանը «այլմոլորակայինի» արտասովոր ոճով է ներկայացել նոր գովազդային ֆոտոշարքում

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա աստղը նոր հավաքածուի ֆոտոշարքի համար նախընտրել է «այլմոլորակայինի» կերպարը։ Լուսանկարներում Քարդաշյանի քթին և շուրթերի վերին հատվածում արծաթագույն ժապավեն կա, իսկ աչքերը մարդու համար անբնական սև բիբերով են։

Լուսանկարների մի մասում աստղը կրում է SKIMS-ի նոր հավաքածուից սպիտակ ներքնազգեստ, թափանցիկ նեղ և կարճ զգեստ՝ իր տեսքն ամողջացնելով սպիտակ երկարաճիտ կոշիկներով։ Մյուս լուսանկարներում Քիմը կրում է հավաքածուից շագանակագույն շորտ և շապիկ։ Զարդերից Քիմն ընտրել է թափանցիկ մեծ օղեր և թևնոցներ։