Ռոբերտ դե Նիրոն պատմել է՝ ինչպես է իրեն վնասել ամուսնալուծության գործընթացը

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն նշել է, որ Գրեյս Հայթաուերի հետ իր չստացված ամուսնալուծությունը «քամել» է իրեն, և որ իր ունեցած գումարն արագորեն սպառվում է, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։Դատավորը որոշում է կայացրել առ այն, որ 20 միլիոն դոլար արժողությամբ իրենց տան վաճառքից ստացված հասույթը բաժանվելու է երկուսի միջև, և, բացի այդ, դերասանը տարեկան 1 միլիոն դոլար պետք է հատկացնի կնոջը։

Զույգն ամուսնալուծության գործընթացում է 2018 թվականից։ Սկզբնական շրջանում զույգը վիճաբանում էր իրենց 9-ամյա երեխայի խնամակալության հարցի շուրջ, իսկ այժմ վիճաբանությունները տեղափոխվել են ֆինանսական հարթություն։

77-ամյա դերասանի փաստաբանն ասել է, որ այս որոշումը մեծ վնաս է պատճառելու դերասանին, որը, առանց այդ էլ, տուժել է կորոնավիրուսային վարակի պատճառով դադարեցված նախագծերի հետևանքով։

Հայթաուերը պնդել է, որ նախկին ամուսնու կարողությունը կազմում է 500 միլիոն, սակայն փաստաբանը նշել է, որ կնոջ ծախսերի պատճառով դերասանի ֆինանսական վիճակը տուժել է։