Ո՞ր սերիալն է համարվում ամենաթանկը պատմության մեջ

Ջոն Տոլկիենի «Մատանիների տիրակալը» գրքերի վրա հիմնված ֆենթեզի-սերիալի առաջին սեզոնը ամերիկյան Amazon Studios ընկերության համար կարժենա 465 մլն դոլար, գրում է Hollywood Reporter-ը:
Ավելի վաղ շոուի մի քանի եթերաշրջանների ստեղծման համար նախատեսվում էր 500 մլն դոլար ծախսել։

Նոր Զելանդիայի տնտեսական զարգացման և զբոսաշրջության նախարար Ստյուարտ Նեշը հաստատել է, որ Amazon-ը մտադիր է ծախսել $ 465 մլն:
«Ֆանտաստիկա է, դա իսկապես այդպես է… դա կլինի երբևէ ստեղծված ամենախոշոր հեռուստասերիալը», – ասել է նա:
Այս թվերը հրապարակվել են նաեւ Նոր Զելանդիայի կառավարության պաշտոնական տեղեկատվության մասին օրենքի շրջանակներում:
Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ ստուդիան պատրաստվում է Նոր Զելանդիայում նկարահանել սերիալի հինգ եթերաշրջան։