«Վաղուց եմ հիվանդացել, բայց վտանգ կա». Վերա Բրեժնևան խնդրել է իրեն ծաղիկներ չնվիրել

Ուկրաինայում ծնված հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան երկրպագուներին խնդրել է իրեն ծաղիկներ չնվիրել. գոնե մոտակա ժամանաշրջանոմ։ Այդ մասին նա հայտնել է հեռուստաընկերություններից մեկի եթերում, ուր հրավիրված է եղել, գրում է Cosmo-ն։

Վերան ընտրել է բավականին հասարակ և աչքի չընկնող հագուստ՝ սև տաբատ, շիֆոնե բլուզ և ծաղկային տարրերով վառ պիջակ։ Հնարավոր է, այդ հագուստն ընտրելու պատճառը հենց այն էր, որ նա հաղորդավարի հետ զրույցում խոսել է նաև ծաղիկների մասին։

Արտիստը պատմել է, որ շուտով մենահամերգ կունենա, ինչի առնչությամբ երկրպագուներին խնդրել է իրեն ծաղկեփնջեր չնվիրել։ Նա վախենում է կրկին վարակվել կորոնավիրուսով և նաև անհանգստանում է իր երկրպագուների համար։

«Հիմա կարանտին է, և շփումները սահմանափակված են։ Եվ քանի որ ես վաղուց եմ հիվանդացել, վտանգ կա»,- նշել է Վերան։

Բացի այդ՝ երգչուհուն այնքան ծաղիկներ են նվիրում, նա երբեմն պարզապես տեղ չի ունենում դրանք դնելու։ Նա առաջարկել է իր համար այլ օրիգինալ նվեր պատրաստել։ «Ծաղիկները սերը փոխանցելու միջոց են։ Ես երկար եմ մտածել՝ ինչով փոխարինել սեր նվիրելու ու քնքշություն փոխանցելու այդ հնարավորությունը»,- նշել է արտիստը։ Նա խնդրել է ծաղիկների փոխարեն իրեն նամակներ գրել ու հավաստիացրել է, որ կկարդա յուրաքանչյուրը։