Հռիփսիմե Հակոբյանը սպասում է երկրորդ բալիկին

Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի ընտանիքում համալրում է սպասվում: Երգչուհու գեղեցիկ կարգավիճակը երևում է օրերս Ինստագրամում տարածված տեսանյութերում, որոնցում ամուսիններն իրենց զուգերգն են կատարում հարսանեկան խնջույքներից մեկի ժամանակ:

Զույգն այս օրերին Լոս Անջելեսում է, որտեղ էլ, հավանաբար, լույս աշխարհ կգա նրանց երկրորդ երեխան:

Հավելենք, որ Հռիփսիմեի և Մարտին Մկրտչյանի որդին այժմ գտնվում է Հայաստանում և դեռևս հայտնի չէ՝ երեխան կմինա ծնողներին, թե՞ ամուսինները շուտով կվերադառնան հայրենիք։