Գիրացած և անխնամ․ պապարացիները լուսանկարել են Բրիթնի Սփիրսին

Ամերիկացի փոփ աստղ, 39-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսին նկատել են Մալիբուում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Երգչուհուն, որը հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, պապարացիները նկատել են գնումների ընթացքում։
Երգչուհին կրել է ջինսե տաբատ, մոխրագույն շապիկ, բաց շագանակագույն բաճկոն և  հողաթափեր։
Հիշեցնենք, որ 39-ամյա երգչուհին մինչ այժմ անհաջող պայքար է մղել իր հոր՝ Ջեյմի Սփիրսի դեմ, որը 2008 թվականից ստանձնել է դստեր խնամակալությունը՝ վերջինիս անձնական գործերը և 60 միլիոն դոլար արժողությամբ կարողությունը տնօրինելու իրավասությամբ։ Որոշ դատական գործեր ներառված են New York Times Framing Britney վավերագրական ֆիլմում, որը հրապարակվել էր այս տարվա փետրվարին Hulu ալիքով։

Անցյալ տարի դատարանը չէր բավարարել Սփիրսի հայցը դստեր նկատմամբ խնամակալությունն ուժեղացնելու մասին՝ նրա առողջության վատթարացման պատճառով: Դրանից առաջ Բրիթնին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ հոր խնամակալության իրավունքի, իսկ նրա փաստաբանը շեշտել էր, որ աստղը ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի բավարարել նրա միջնորդությունը:
Նշենք՝ Ջեյմի Սփիրսն աստղի խնամակալության իրավունքը ստացել էր 2008 թվականին՝ Բրիթնիի՝ Քևին Ֆեդերլայնի հետ ամուսնալուծությունից հետո, որից հետո աստղը կորցրել է երեխաների խնամակալությունը և բուժում է ստացել հոգեբուժարաններում: Այդ ժամանակվանից ի վեր երգչուհու ունեցվածքն ու կյանքը ղեկավարում են նրա խնամակալները և փաստաբանները:
Ըստ տեղեկությունների երգչուհին չի աշխատում իր հոր պատճառով։ Երգչուհին շեշտել է, որ քանի դեռ իր կյանքը վերահսկում է հայրը նա չի աշխատի, քանի որ վստահում է միայն Ջոդի Մոնթգոմերին։ Երգչուհու խնամակալության վերաբերյալ հաջորդ դատը տեղի է ունենալու ապրիլի 27-ին։