«Ղողանջ ոգեկոչման». Օպերային թատրոնը համերգ կներկայացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես կգա «Ղողանջ ոգեկոչման» խորագրով համերգով՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին:
Երեկոն տեղի կունենա ապրիլի 22-ին Օպերային թատրոնում:
Համերգին կհնչեն Պերգոլեզիի «Ստաբատ մատերը», հատվածներ Ռոսինիի, Վերդիի և այլոց ստեղծագործություններից:

Մենակատարներն են սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Մարինե Դեինյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի, սոպրանո Իրինա Զաքյանը,  սոպրանո Լիլիթ Սողոմոնյանը,  սոպրանո Մերի Մովսիսյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը: