Գոշը` ջակուզիում արված կիսամերկ լուսանկարում այլ աղջկա հետ լինելու մասին

Իր Ծննդյան օրը Գոշն ինստագրամյան էջում համարձակ լուսանկար էր տեղադրել, որն ավելի ուշ հեռացրել էր: Հետևորդների մի մասը կարծել էր, որ լուսանկարում երևացող ձեռքը Մաշինն է: Tert.am Life-ի հետ զրույցում Գոշը վստահեցրել է, որ ձեռքը Մաշայինը չէ, և հերքել է  իր ու Մաշայի սիրավեպի մասին պտտվող շշուկները:
Դերասանը որոշել է հրապարակումը ջնջել, քանի որ նկատել է, որ մի քանի ժամվա ընթացքում շատ մարդիկ են այն իրար ուղարկել:
«Այդ լուսանկարը չէի տեղադրել, որ մարդիկ ինձ քննարկեին, որովհետև դրա կարիքը չունեմ»,-հավելել է Գոշը: