«Սիրում եմ քեզ»․ Վիկտորյա Բեքհեմն ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)

Հայտնի մոդելավորող, երգչուհի Վիկտորյա Բեքհեմը շարունակում է հրապարակել 47-ամյակի կապակցությամբ կազմակերպված խնջույքի լուսանկարները, գրում է Daily Mail-ը։

Spice Girls հայտնի խմբի նախկին անդամը նախօրեին հրապարակել է իր և ամուսնու՝ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Դևիդ Բեքհեմի սիրառատ լուսանկարը, որտեղ գրկել է ամուսնուն։

«Սիրում եմ քեզ»,- լուսանկարին կից գրել է նա։

Նախօրեին հայտնի մոդելավորողը հրապարակել էր նաև տարեդարձի մրգային հյուրասիրության և 5 հարկանի տորթի լուսանկարները։

Ծննդյան խնջույքին Բեքհեմը ներկայացել էր 3 կտորից բաղկացած սև կոստյումով։