Christie’s աճուրդում վաճառքի է հանվելու ռուսական ադամանդագործության պատմության խոշորագույն ադամանդը

Մայիսի 12-ին Ժնևում կայանալիք Christie’s աճուրդում վաճառքի է հանվելու ռուսական ադամանդագործության պատմության մեջ խոշորագույն ադամանդը, հայտնում է rg.ru լրատվական կայքը։

Ադամանդը 100,94  կարատ քաշ ունի և կատարելապես թափանցիկ է։ Այն ստացել է The Spectacle անվանումը և հղկվել է 207,29 կարատ քաշ ունեցող հազվագյուտ ադամանդից, որն արդյունահանվել է 2016 թվականին Յակուտիայում։ Ադամանդը դարձել է 21-րդ դարում «Ալրոսա» ընկերության կողմից արդյունահանված ամենամեծ քարերից մեկը, որի պատրաստման համար պահանջվել է 1,5 տարի։

Նոյեմբերին ընկերությունը Sotheby’s աճուրդում 26,6 միլիոն դոլարով վաճառել է մեկ այլ հազվագյուտ բյուրեղ՝ «Վարդի ուրվականը»: Դա Ռուսաստանի ադամանդագործության պատմության ամենամեծ վարդագույն ադամանդն էր, որը 14,83 կարատ քաշ ուներ: