«Դու Աստծո նվերն ես». Հասմիկ Կարապետյանն առաջին անգամ հրապարակել է 1-ամյա որդու լուսանկարները

Այսօր երգչուհի Հասմիկ Կարապետյանի որդու 1-ամյակն է, ինչի առթիվ երգչուհին Ֆեյսբուքի իր էջում առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարները և հուզիչ գրառում արել:

«Շնորհավոր 1-ամյակդ, իմ Գրիգոր: Դու Աստծո նվերն ես, մենք քեզ շատ-շատ ենք սիրում, օրհնված եղիր: Միշտ եղիր առողջ, ուրախ, ապրիր խաղաղ ու գունավոր աշխարհում: Թող Աստված քեզ միշտ իր ձեռքերում պահի»,- գրել է նա:

Մինչ այս Հասմիկը նախընտրում էր չհրապարակել Գրիգորի լուսանկարները:

Նշենք, որ Հասմիկն ու ամուսինը՝ Շանթ Քիրմիզյանը, ունեն ևս մեկ երեխա՝ 4-ամյա Տաթևը: