Մոսկվայում մահացած են գտել «Глухарь» սերիալի դերասանին

Մոսկվայում մահացած են գտել դերասան Ալեքսեյ Արտամանովին, այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը։

Արտիստի մարմինը հայտնաբերել են նրա բնակարանում։ Տղամարդը մի քանի օր չի պատասխանել սանի՝ Նիկոլայ Սիրինի զանգերին։ Վերջինս դիմել է ոստիկանություն, ինչից հետո իրավապահները բացել են 62-ամյա արտիստի բնակարանը։ Մահվան հստակ պատճառը չի նշվում։

Ալեքսեյ Արտամանովը ծնվել է 1959թ․-ի մարտի 29-ին Մոսկվայում։ 1980թ․-ին ավարտվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիան։ Ավարտելուց հետո մինչեւ 1995թ․-ը ծառայել է խորհրդային բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում։ Աշխատանքի տարիներին կատարել է ավելի քան 30 մեծ և փոքր դերեր։ Արտիստը հանդիսատեսին հայտնի է նաեւ այնպիսի սերիալներից, ինչպիսիք են «Глухарь», «Час Волкова», «Тест на беременность» և «Группа счастья»։