Սկարլետ Յոհանսոնն ու ամուսինը պատմել են համավարակի պայմաններում անցկացված հարսանիքի մասին (լուսանկարներ)

Հայտնի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնն ու ամուսինը պատմել են համավարակի պայմաններում անցկացված հարսանիքի մասին , հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը` մանրամասնելով, որ դերասանուհին ամուսնացել է Քոլին Յոսթի հետ անցյալ տարի, երբ կորոնավիրուսի տարածման հետևանքով «լոքդաուն» էր հայտարարված։

Նա նշել է, որ ջանացել է մտերմիկ հավաքույթ կազմակերպել՝ ընդգծելով, որ հարսանիքի կազմակերպման ընթացքում հաշվի են առել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները։

Քոլինը նշել է, որ շատ չի միջամտել հարսանեկան արարողության կազմակերպման աշխատանքներին, քանի որ 36-ամյա Սկարլետն ավելի լավ ճաշակ ունի․«Ես ուրախ եմ հույսս դնել մեկի վրա, ով ավելի լավ ճաշակ և գիտելիքներ ունի։ Ես երբեք չգիտեմ` ինչ վերնաշապիկ հագնեմ, ուստի նախընտրում եմ, որ մեկն ինձ ասի»։

«Ես երբեք չեմ պատկերացրել իմ «երազած հարսանիքը», սակայն պատկերացրել եմ իմ «երազների կողակցին»»,- եզրափակել է դերասանը։

Հիշեցնենք, որ դերասանուհու մասնակցությամբ վերջին նախագիծը Disney ընկերության «Սև այրին» ֆիլմն է։