Անի Լորակն առաջին անգամ խոսել է թուրք ամուսնու դավաճանության և նրան ներելու մասին

Շատերը քննադատել են հայտնի ուկրաինացի երգչուհի Անի Լորակին (իսկական անունը՝ Կարոլինա Կուեկ) նրա համար, որ նա ներել է և վերադարձել նախկին ամուսնու՝ թուրք գործարար Մուրադ Նալչաջօղլուի մոտ։ Ավելի վաղ համացանում տարածվել են կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես է Լորակը գրկախառնվում Նալչաջօղլուի հետ։
Լորակը և Մուրադը միասին մասնակցել են Ֆիլիպ Կիրկորովի դստեր՝ Ալլա-Վիկտորյայի ծննդյան տոնին։ Նրանք իրար կողքի են նստել և շատ շփվել։
2019 թ-ին զույգն ամուսնալուծվել էր Նալչաջօղլուի մշտական դավաճանությունների պատճառով։
Ի պատասխան բոլոր քննադատություններին` Լորակը խոսել  է իր և ամուսնու ներկայիս հարաբերությունների մասին:

«Սա իմ կյանքի դժվարին ժամանակաշրջանն էր. կոտրված երազներ, դրամա: Նա հանրայնորեն ներկայցավ իր նոր ընկերուհու հետ և իրեն սխալ պահեց այն երկրում, քաղաքում, որտեղ ինձ բոլորը ճանաչում էին:
Հետո խնդրեց ինձ իրեն շանս տալ: Ես համեբրատար եմ, բայց եթե որոշել եմ, ապա հետդարձի ճանապարհ չկա: Նա նաև դատարան էր դիմել կարողության իր մասնաբաժինը ստանալու համար:
Այն, ինչ ես այսօր նրա նկատմամբ զգում եմ` հարգանք է: Հիմա մեր հարաբերությունները շատ լավ վիճակում են, որովհետև նա հասկացավ` ես լավագույնն եմ և պարգևել եմ նրան իր կյանքի ամենամեծ նվերը` դստերը»,-ասել է Լորակը:

Նշենք, որ երգչուհուն սուր քննադատության էր ենթարկել հայտնի բլոգեր Լենա Միրոն։
Միրոն նշել է, որ Լորակի ներելուց հետո նա տեսնում է ռուս կնոջ ամբողջ դժբախտությունը՝ ավելացնելով, որ ուղղակի խղճում է երգչուհուն և ավելացնելու բան չունի։
Լորակի արարքը, մեղմ ասած, զարմացրել էր նաև  «Դոմ 2»-ի նախկին մասնակից Ալյոնա Վոդոնաևային․ «Իսկ ես նրան գովում էի, հիանում նրա արժանապատվության զգացումով․․․ Ամեն դեպքում հանրային դավաճանություն էր։ Բայց արի ու տես․․․ Սեր ու համերաշխություն»։