«Կարողացավ փրկել երկու թոռնիկների կյանքը և հասցնել նրանց Երևան` տատիկիս և նրա չորսամյա քույրիկին»․ Թաթա Սիմոնյան

Երգիչ Թաթա Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել, որին կից գրառում կատարելով՝ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։

«Տատիկս է` Ադրինե Հայրապետի Հայրապետյան (Սիմոնյան):
Ծնվել է 1910 թվ.-ին Վանում, մահացել է 1990 թվ.-ին Երևանում:
1915 թվականին թուրքական կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության զոհը դարձավ նրանց բազմամարդ ընտանիքը նույնպես: Ծերունի Պապիկը կարողացավ փրկել երկու թոռնիկների կյանքը և հասցնել նրանց Երևան` տատիկիս և նրա չորսամյա քույրիկին:

Աստված լուսավորի Հայ ազգի անմեղ նահատակների և հերոսաբար ընկածների հոգիները»,- գրել է Թաթա Սիմոնյանը: