«Երբ գունավորում էի այս նկարը, ձեռքերս դողում էին… իսկ նրանց կոտորելուց չէր դողում թուրքի ձեռքը». Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը։

«Իմ և քո անցյալը, ահա այսպես փորձել են դարձնել ընդամենը մի անգույն նկար:

Ինձ և քեզ փորձել են դարձնել ընդամենը պատմական մի դրվագ, որի մասին լավագույն դեպքում կգրեին մի նախադասություն 6-րդ դասարանի պամության գրքերի մեջ:

Ինձ և քեզ փորձել են ոչնչացնել… հիմա էլ են փորձում… ու միշտ փորձելու են…

Ես ու դու պետք է վերադարձնենք ոչ միայն մեր անցյալի գույները, այլ նաև կյանքով գունավորենք այն ներկան, որի մեջ ապրում ենք և ծնունդներով ներկենք ապագան, որտեղ հայ ազգը վերածնվելու է: Ես հավատում եմ:

Աստված ողորմի բոլոր ժամանակների անմեղ զոհ դարձած ու նահատակված հայերի հոգիները: Հատուցում լինելու է…

Երբ գունավորում էի այս նկարը, ձեռքերս դողում էր… իսկ նրանց կոտորելուց չէր դողում թուրքի ձեռքը: Ու այդ ձեռքը հիմա փորձում է սեղմել մի ստահակ»,- գրել է Մխիթարյանը։