«Սա չափազանց կարևոր քայլ է, բայց ընդամենը մղոն դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը»․ Սերժ Թանկյան

Ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում տեղադրել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարույունն ու շնորհակալություն հայտնել նրան:
«Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդենին Հայոց Ցեղասպանությունն այսօր պատշաճորեն ճանաչելու համար: Սա չափազանց կարևոր քայլ է, բայց ընդամենը մղոն դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը, և դրա` նույնը կրկնելու ցանկությունը, ինչպես  նաև` հատուցում Օսմանյան կայսրության կողմից սիստեմատիկ ջարդերի ենթարկված  1.5 միլիոն հայերի, հույների ու ասորիների ժառանգների համար:
Այսօր ես շնորհակալություն կասեմ ԱՄՆ-ին և բոլոր նրանց, ովքեր երկար տարիների մեծ աշխատանք են տարել այս հայտարարությանը հասնելու համար»,-գրել է Թանկյանը: