«Հմայիչ ռիթմ»․ Մարտին Սկորսեզեն կինոմյուզիքլ կներկայացնի

«Օսկար» մրցանակի դափնեկիրներ Մարտին Սկորսեզեն և Իրվին Ուինքլերը պայմանավորվել են «Ժամանակակից սեր» սերիալից Ջոն Քարնիի հետ՝ նկարահանել կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի (1898-1937) կյանքից և ստեղծագործությունից ոգեշնչված «Հմայիչ ռիթմ» երաժշտական ժապավենը, հաղորդում է Deadline պորտալը
Կայքի տվյալներով՝ Սկորսեզեն և Ուինքլերը հանդես կգան պրոդյուսերների դերում, իսկ Քարնին կզբաղեցնի ռեժիսորի աթոռը։

Ֆիլմում պատմելու են երիտասարդ կնոջ կախարդական ճամփորդության մասին՝ Նյու Յորքի անցյալի ու ներկայի միջով:
38 տարեկանում մահացած ամերիկացի հայտնի մետրի երաժշտությունը նույնպես կհնչի ֆիլմում։ Գերշվինի ընտանիքը հավանություն է տվել ժապավենում նրա ստեղծագործությունների օգտագործմանը, սակայն սաունդթրեքի մանրամասները դեռ գաղտնի են պահվում: