Սուպերմոդել Քենդալ Ջենները նկարահանվել է Alo ապրանքանիշի ֆոտոշարքում (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ, սուպերմոդել Քենդալ Ջեններն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են յոգայի համար նախատեսված հանդերձանքի արտադրող Alo ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդային ֆոտոսեսիայի ընթացքում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Լուսանկարներում 25-ամյա աստղը կրում է Alo ապրանքանիշի կանաչ հանդերձանք և նկարչական պարագաներով կանաչ պատկերներ նկարում։

Հրապարակած լուսանկարին կից Քենդալը գրել է․ «Ամենահարմարը Alo ապրանքանիշի հանդերձներով»։

Լուսանկարները տեղադրելուց հետո աստղին նկատել են ընկերոջ՝ Դեյվին Բուքերի բասկետբոլի խաղին գնալիս, որը նախատեսված էր Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզահամերգային համալիրում։

People ամսագրի աղբյուրը նշել է, որ զույգի հարաբերությունները դանդաղ են զարգացել, սակայն արդեն 1 տարի է, ինչ զույգը հանդիպում է և շեշտել է, որ հիմա Քենդալի կյանքի ամենաուրախ շրջաններից է։ Աղբյուրը նշել է, որ 25-ամյա մոդելը գաղտնի է պահում անձնական կյանքը, սակայն նրանց հարաբերությունները կարծես թե լուրջ են։

Զույգին առաջին անգամ միասին նկատել են 2020 թվականի ապրիլին։ Հակառակ նրան, որ զույգը սկզբում նշել է, որ պարզապես լավ ընկերներ են, բասկետբոլիստ Դեյվին Բուքերը հրավիրված է եղել նաև Քիմ Քարդաշյանի 40-ամյակի խնջույքին, որը կայացել է 2020 թվականի հոկտեմբերին։