Քայլի Ջեններին և դստերը նկատել են ընկերների հետ ընթրիքից հետո ռեստորանից դուրս գալիս (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեններին և 3-ամյա դստերը  նկատել են ընկերների հետ ընթրիքից հետո ռեստորանից դուրս գալիս, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։

Քայլի Ջենները դստեր հետ ընթրել է Մալիբուում գտնվող «Նոբու» ռեստորանում, որտեղ հաճախ են այցելում հայտնիները։ Նրանց ընկերակցել են Քայլի մտերիմ ընկերուհին՝ 30-ամյա Իրիս Փալմերը  և նրա դուստր Այլան։

Երեկոյի համար Kylie Cosmetics-ի հիմնադիր ու սեփականատերն ընտրել է սև նեղ տաբատ, լայն շապիկ և բարձրակրունկներ՝ իր տեսքն ամբողջացնելով արտահայտիչ դիմահարդարմամբ։

Հեռուստաաստղի 3-ամյա դուստրը կրել է դեղին բաճկոն, սպիտակ շապիկ, սև կաշվե տաբատ և սպիտակ սպորտային կոշիկներ և բռնել է սև պայուսակ։

Քայլիի հրապարակած լուսանկարներից մեկին կից, որտեղ իր և ընկերուհու աղջիկները կանգնած են մեքենայի առջև, աստղը գրել է․ «Ժամադրության երեկո այս աղջիկների հետ»։