Ինչպիսի՞ տեսք ունի Ջիջի Հադիդը ծննդաբերությունից ամիսներ անց․ պապարացիները լուսանկարել են մոդելին

Նորաձևության աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկին՝ Ջիջի Հադիդին, նկատել են Նյու Յորքում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ նշելով, որ սուպերմոդելը մի քանի օր առաջ կողակցի, քրոջ և մոր հետ տոնել է ծննդյան 26-րդ տարեդարձը։

Ջիջիին նկատել են Maybelline ապրանքնանիշի նոր շարքի համար նկարահանումներից հետո։ Պապարացիների կողմից արված լուսանկարներում սուպերմոդելը կրում է սպիտակ տոպ, Louis Vuitton տաբատ և սև զինվորական ոճի երկարաճիտ կոշիկներ՝ իր տեսքն ամբողջացնելով կաթնագույն անձրևանոցով, արևային ակնոցով և պայուսակով։

Պարբերականը հիշեցրել է, որ շաբաթ օրը Հադիդը մտերիմ ընկերների և ընտանիքի անդամների հետ նշել էր ծննդյան 26-րդ տարեդարձը՝ Մանհեթենի Նոհո շրջանում։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ջիջիի և երգիչ Զեյն Մալիքի դուստրը ծնվել է 2020-ի սեպտեմբերի 23-ին։
Սուպերմոդելը նշել է, որ մայրությունն ազդել է իր կարիերայի վրա, և «այժմ հակված է այնպիսի աշխատանքների, որոնք ամեն շաբաթ տարբեր երկրներում լինել չեն պահանջում»։