Համացանցում է հայտնվել հայ ռեժիսորի ֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը

Համացանցում հայտնվել է ռեժիսորը Համլետ Դուլյանի` «Մենք» ֆանտաստիկ ֆիլմը, որը նկարահանվել է Եվգենի Զամյատինի համանուն վեպի հիման վրա:
Սյուժեն զարգանում է ֆանտաստիկ աշխարհում, ուր Մեծ պատերազմից հետո ողջ մնացածները գտնվում են Միացյալ պետության հսկողության տակ։ Որքան էլ զարմանալի է, դրանում, բացի ավտորիտարիզմից, իշխում են երջանկությունն ու ներդաշնակությունը։ Գլխավոր հերոսը՝ Д-503 ինժեները, նվիրված ծառայում է հանրությանն ու գերհզոր տիեզերանավ է կառուցում։ Ամեն ինչ գլխիվայր շրջվում է И-330 առեղծվածային կնոջ հայտնվելուց հետո, որի շնորհիվ ինժեները բացահայտում է իր հին զգացմունքներն ու կրքերը։
Գլխավոր դերերը կատարել են Եգոր Կորեշկովը, Ելենա Պոդկամինսկայան, Ֆիլիպ Յանկովսկին, Յուրի Կոլոկոլնիկովը, Սոֆյա Դոնիանցը, Դմիտրի Չեբոտարեւը, Մարիանա Սպիվակն ու այլք։