Լոս Անջելեսի ոստիկանները Լեդի Գագայի շներին առևանգելու համար 5 անձի են ձերբակալել

Լոս Անջելես քաղաքի ոստիկանները աշխարհահռչակ երգչուհի Լեդիփետրվ Գագայի ֆրանսիական բուլդոգ տեսակի 2 շան առևանգման մեջ կասկածվող 5 անձի են ձերբակալել, հաղորդում է ABC-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել սպանության նպատակով առևանգման և գողության հատկանիշներով: Առևանգված շներին նկատած կինը, որն ավելի վաղ չէր կասկածվում առևանգած անձանց հետ կապ ունենալու մեջ, կարող է վերջիններից որևէ մեկի հետ կապակցված լինել:

Los Angeles Times-ը փետրվարի 25-ին հայտնել էր, որ շներն առևանգվել են Լեդի Գագայի օգնականի կողմից վերջիններին զբոսանքի տանելու ժամանակ, երբ անհայտ անձը կրակել էր օգնականի ուղղությամբ և սպիտակ ավտոմեքենայով տարել էր ֆրանսիական 2 շանը: Ավելի ուշ անհայտ կնոջ կողմից շները ոստիկանություն էին փոխանցվել: