Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում մոտ 4 միլիարդ դոլարով նվազել է

«Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը մեկ օրում մոտ 4 միլիարդ դոլար է կորցրել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Bloomberg Billionaires Index վարկանիշային աղյուսակին:

Ըստ այդ տվյալների՝ Իլոն Մասկի կարողությունը նվազել է 3.95 միլիարդ դոլարով՝ կազմելով 175 միլիարդ:

Մասկը, այդուհանդերձ, պահպանել է աշխարհի ամենահարուստ 2-րդ մարդու հորիզոնականը:

Առաջին տեղում «Amazon» ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսն է՝ 202 միլիարդով: Բեզոսը, ընդհակառակը, վերջին օրերին իր կարողությունն ավելացրել է 707 միլիոն դոլարով: