«Ծնողի չստացված կյանքի համար երեխան մեղավոր չէ». Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանը որդու՝ Տեսլայի հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել սոցցանցերի իր էջերում, ինչպես նաև կիսվել է իր խոհերով:

«Ծնողի ու երեխայի տարբերություններից մեկն այն է, որ ծնողի չստացված ու չկայացած կյանքի համար երեխան մեղավոր չէ, իսկ երեխայի հետագա կյանքի չկայացման մեջ առաջինը հենց ծնողն է մեղավոր: Եվ դա բնության տրամաբանության մեջ է:

Ուշադիր եղեք առաջինն ինքներդ ձեզ, կարողացեք սիրել նախ ձեզ, հաշտ եղեք ձեր կյանքի որոշումների ու հանգամանքների հետ, դա առողջարար է ոչ միայն ձեր, այլեւ ձեր երեխաների կյանքի համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Անին: