Արմեն Շահվերդյանը և Միլենա Ոսկանյանը սպասում են երկրորդ բալիկին

Երաժիշտ Արմեն Շահվերդյանի և պարուհի Միլենա Ոսկանյանի ընտանիքում համալրում է սպասվում: Ամռանը լույս աշխարհ կգա զույգի երկրորդ երեխան:
Նշենք, որ զույգի առաջնեկը՝ Դանիելը, ծնվել է 2019 թվականին։
Երկրպագուներին անչափ ուրախացրել է այս լուրը։ Նրանք հեղեղել են զույգի սոցիալական ցանցերի էջերը ջերմ խոսքերով ու շնորհավորանքներով։