Քարդաշյան-Ջեներ քույրերը՝ առանց «ֆոտոշոփի» և դիմահարդարման․ լուսանկարներ

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը, որը հայտնի է նորաձևության աշխարհում և մասնավորապես` դիմահարդարման ասպարեզում իր ազդեցությամբ, վերջերս առանց շպարի լուսանկարներ է հրապարակել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 40-ամյա Քիմը լուսանկարվել է լավագույն ընկերուհու` Լա Լա Էնթոնիի հետ մոր` Քրիս Ջեների առանձնատանը հանգստանալիս:
Ընկերուհիներն այս շաբաթ լուսանկարվել են առանց դիմահարդարման և բիկինով` լողավազանի մոտ: Օրեր առաջ Քիմը մեկ այլ լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր առանց դիմահարդարման և կրեմագույն լողափնյա զգեստ էր կրում:

Քիմը նմանատիպ լուսանկարներ սկսել է հրապարակել կրտսեր քրոջ` Քլոեի կողմից ապրիլի սկզբին առանց «ֆոտոշոփի» լուսանկարի հրապարակումից հետո: Նման կերպ են վարվել նաև մյուս քույրերը` Քորթնի Քարդաշյանն ու Քայլի Ջեները` ցուցադրելով իրենց անթերի կազմվածքն ու թարմ տեսքն անգամ առանց շպարի: