Սերժ Թանկյանի նոր տեսահոլովակը՝ նվիրված որդուն

System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանը թողարկել է «Rumi» երգի տեսահոլովակը, հայտնում է Vents Magazine կայքը։
Երաժիշտը երգը և տեսահոլովակը նվիրել է 6-ամյա որդուն և XIII դարի սուֆիական պոետ Ջալալադին Ռումիին, ում պատվին էլ անվանակոչել է իր երեխային:
Կոմպոզիցիան շատ անձնական է. System of a Down-ի ֆրոնտմենն անդրադառնում է իր երեխային, խնդրում դիմակայել գայթակղություններին։ Տեսանյութը սերտորեն կապված է երգի տեքստի հետ։ Տեսահոլովակում հայտնվում է Թանկյանի որդին, տեսանյութը ցուցադրում է աստղային հոր խորհուրդները։

«Ենթադրվում է, որ բանաստեղծությունները չպետք է կոնկրետ լինեն, բայց չէ որ այդ դեպքում նրանց ավելի քիչ կհասկանան ունկնդիրները, քանի որ դրանք ավելի քիչ կապ կունենան երգի հետ։ Բայց երբեմն կարևոր է նշել, թե ինչն է քեզ ոգեշնչել և ով է դարձել քո մուսան։ Իմ երգով հայրը խոսում է որդու հետ, և հղում կա բանաստեղծի ստեղծագործությանը, որի պատվին ես երեխային անվանել եմ, դա չի կարելի ընդհանրացնել», – ասում է Թանկյանը։