Հայտնի են նոր մանրամասներ «Gossip Girl» սերիալի 7-րդ եթերաշրջանից

HBO Max-ը պատրաստվում է այս տարի թողարկել «Gossip Girl» դրամատիկ սերիալի շարունակությունը: Օրիգինալ սերիալը բաղկացած էր վեց եթերաշրջանից։ Այն մեկնարկել է 2007թ․-ին և ավարտվել 2012թ․-ին։
Նոր սերիալում որոշ փոփոխություններ են կատարել նախագիծը ներկայիս ժամանակներին հարմարացնելու համար:
Նոր տարբերակում ներգրավված կլինեն ԼԳԲՏ դերասաններ:

Սերիալի առաջին տարբերակում շեշտը դրված էր ուժեղ կին կերպարների՝ Սերենա Վուդսենի և Բլեր Ուալդորֆի վրա: Ն
որացված տարբերակում պատմությունը կրկին կշարունակի զարգանալ նրանց շուրջ:
Վերաթողարկված տարբերակը կպատմի Նյու Յորքի ոսկե երիտասարդության նոր սերնդի մասին։ Իրադարձությունները զարգանալու են Սերենայի և Բլերի անհաջողություններից ութ տարի անց։