Լուսանկարներ Անի Խաչիկյանի նոր ֆոտոշարքից՝ Ջուլիա Ռոբերթսի ոճով

Հայտնի դերասանուհի Անի Խաչիկյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր ֆոտոշարքից լուսանկարներ, որոնցում կրկնօրինակում է Ջուլիա Ռոբերթսի հայտնի «սվիտերով աղջիկը» ֆոտոշարքը։ Երկրպագուներին Անիի լուսանկարներն անչափ դուր են եկել, և նրանք հաճոյախոսություններ են հղել դերասանուհուն։

Նշենք, որ ավելի վաղ նա որդու՝ Տեսլայի հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել սոցցանցերի իր էջերում՝ կից գրելով․ «Ծնողի ու երեխայի տարբերություններից մեկն այն է, որ ծնողի չստացված ու չկայացած կյանքի համար երեխան մեղավոր չէ, իսկ երեխայի հետագա կյանքի չկայացման մեջ առաջինը հենց ծնողն է մեղավոր: Եվ դա բնության տրամաբանության մեջ է: Ուշադիր եղեք առաջինն ինքներդ ձեզ, կարողացեք սիրել նախ ձեզ, հաշտ եղեք ձեր կյանքի որոշումների ու հանգամանքների հետ, դա առողջարար է ոչ միայն ձեր, այլեւ ձեր երեխաների կյանքի համար»։