Կինս վաղուց պետք է ինձ լքեր և չփչացներ նյարդերը. Լեոնիդ Ագուտինի խոստովանությունը

Ռուս հայտնի երգիչ, երգահան Լեոնիդ Ագուտինը Starhit պարբերականի հետ զրույցում խոստովանել է, որ բազմիցս հայտնվել է Անժելիկա Վարումի հետ ամուսնալուծության շեմին, որի պատճառն իր մշտական դավաճանություններն են:

Ագուտինը նշել է, որ որոշ սխալներ ու զանցանքներ, զույգերն ամեն դեպքում պետք  է իրար ներեն, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես վարվել։

«Եթե առանց այդ մարդու չես կարող, ապա իմաստ ունի պայմանավորվել։ Իմ պարագայում կինս վաղուց պետք է ինձ լքեր և չփչացներ սեփական նյարդերն ու չտանջեր իրեն։ Բայց ես ուրախ եմ, որ նա այդպես չի վարվել », – ասել է երգիչը։

Նա պատմել է, որ երբեմն իր դավաճանությունների պատճառով սկանդալներ են լինում, որից հետո նա ու կինն իրար հետ չեն խոսում, բայց որոշ ժամանակ անց ամեն ինչ հարթվում է։

Նշենք, որ ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ աստղային զույգը մտադիր է բաժանվել, սակայն վերջերս «Караван историй» ամսագրին տված հարցազրույցում Ագուտինը հավաստիացրել է, որ նման մտադրություն չունեն:

Ագուտինի կինը՝ Անժելիկան, երբ որոշեց անկեղծ խոսել ամուսնու դավաճանությունների մասին, շատերը չողջունեցին նրա այդ քայլը։

Երգչուհին, մասնավորապես, հայտարարել էր, որ տղամարդու համար սիրելին այն կինը չէ, ում հետ բուռն սեռական կապ կարող է լինել, այլ այն կինը, ում ողջ կյանքում պատրաստ է բանաստեղծություններ նվիրել։ Երգչուհու հետևորդները սակայն քննադատեցին նրան` հայտարարելով, թե նա անզորությունից է նման հայտարարություններ անում և ընդամենը փորձում է ինքն իրեն մխիթարել։