Բիլի Այլիշն առաջին անգամ ներկայացրել է ներքնազգեստով ֆոտոշարք

19-ամյա ամերիկացի երգչուհի-երգահան Բիլի Այլիշը, ով վերջերս փոխել էր իր հայտնի սանրվածքը և զարմացրել երկրպագուներին, այժմ հանդես է եկել նոր, սեքսուալ ֆոտոշարքով, որն իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում: Երգչուհին մշտապես ներկայացել է oversize ոճով, և նրա՝ ներքնազգեստով ֆոտոշարքն անսպասելի էր հետևորդների համար:
Ավելի վաղ GQ-ի հետ հարցազրույցում նա ասել էր.«Ահա ձեզ սենսացիա․ ես երբեք ինձ ցանկալի չեմ զգացել, որովհետև իմ նախկին սիրեցյալները չէին օգնում ինձ ինքնավստահություն ձեռք բերելու հարցում, նրանցից ոչ մեկը․․․Եվ իմ կյանքում շատ լուրջ խնդիր է այն փաստը, որ ես երբեք ոչ ոքի ֆիզիկապես չեմ գայթակղել»: