Ուիլ Սմիթն առանց վերնաշապիկի լուսանկար է հրապարակել՝ հիասթափեցնելով երկրպագուներին

Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթն Instagram-ում առանց վերնաշապիկի լուսանկար է հրապարակել՝ խոստովանելով, որ «գտնվում է իր կյանքում ամենավատ մարզավիճակում»։
52-ամյա հայտնի դերասանը, որը, կարծես թե, լուրջ է վերաբերվում իր մարմնակազմությանը, նախօրեին անկեղծ հրապարակում է արել։

«Ես շատ անկեղծ կլինեմ, ես իմ կյանքում վատագույն մարզավիճակում եմ»,- գրել է Ուիլը:
Լուսանկարում բնության ֆոնին կանգնած Սմիթը կրում է սպորտային վերնազգեստ, վարտիք և հողաթափեր։