Ջենիֆեր Լոպեսը և Սելենա Գոմեսը` Global Citizen: Vax Live միջոցառման կարմիր գորգին (լուսանկարներ)

Նախօրեին Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքի «Սոֆի» մարզադաշտում Հոլիվուդի աստղերի մասնակցությամբ տեղի է ունեցել Global Citizen: Vax Live համերգը, որի նպատակն էր համաշխարհային առաջնորդներին կոչ անել COVID-19 պատվաստանյութի արդարացի բաշխում իրականացնել, ինչպես նաև գումար հավաքել աշխարհում վարակի հետևանքով տուժած ընտանիքիների համար։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, միջոցառմանը մասնակցել են մի շարք հայտնիներ, այդ թվում՝ արքայազն Հարին, ամերիկացի երգչուհիներ Ջենիֆեր Լոպեսը և Սելենա Գոմեսը, մոդել Քրիսի Թեյգանը և այլք, որոնք հայտնվել են նաև կարմիր գորգին։

51-ամյա Լոպեսը կարմիր գորգին ներկայացել է Elie Saab նորաձևության տան խորը լանջաբացվածքով և թափանցիկ վերնամասով նրբագեղ կոմբինեզոնով՝ այն համադրելով արծաթագույն մանյակի հետ։

28-ամյա Գոմեսը, որը նաև եղել է միջոցառման հաղորդավարը, կարմիր գորգին ներկայացել է ուռուցիկ թևերով կարմիր զգեստով։