Տիմոտի Շալամեն կդառնա Met Gala-ի հաղորդավարներից մեկը

Ամերիացի հայտնի դերասան Տիմոտի Շալամեն կդառնա Met Gala-ի հաղորդավարներից մեկը, որն անց կկացվի սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի կոստյումի ինստիտուտում։

Met Gala-ի հաղորդավարների դերում հանդես կգան նաև Ամերիկացի դիզայներների խորհրդի ղեկավար Թոմ Ֆորդը և 23-ամյա պոետ Ամանդա Գորմանը, այս մասին հայտնում է Page Six-ը։

Այս տարի Met Gala-ն նվիրված կլինի ամերիկյան նորաձևությանը։ Մետրոպոլիտեն թանգարանում ավանդական ցուցահանդեսը տեղի կունենա երկու փուլով։ Առաջինը՝ «Ամերիկայում. նորաձևության լեքսիկոն» (In America: A Lexicon of Fashion), կբացվի սեպտեմբերի 18-ին։ Երկրորդ մասը՝ «Ամերիկայում․ նորաձևության անթոլոգիա» (In America: An Anthology of Fashion), կգործի մայիսի 5-ից։ Երկու հավաքածուներն էլ կարելի է դիտել մինչև 2022թ․-ի սեպտեմբերի 5-ը։