Առաջին կադրերը՝ Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Հավերժները» ֆիլմից

«Marvel» ստուդիան YouTube-ում «Կհանդիպենք կինոյում» վերնագրով հրապարակել է այս տարվա պրեմիերաների թրեյլերը։ Մեկ օրվա ընթացքում հոլովակը դիտել են 3,6 միլիոն անգամ։ Բացի ամենահայտնի մարտաֆիլմերի տեսարաններից ու թողարկման ժամկետներից՝ տեսանյութում կադրեր են հայտնվել նաև Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Հավերժները» ֆիլմից։
«Աշխարհը փոխվում է, բայց ինչ-որ բան երբեք չի փոխվում․ բոլորս մի մեծ ընտանիքի մաս ենք»,- ասված է տեսանյութի մեկնաբանություններում։
Հոլովակում ստուդիան ցուցադրել է նախկին ժապավենների կադրերը, ինչպես նաև բացահայտել որոշ նախագծերի պրեմիերաների օրերը։
«Մրջյուն մարդը և կրետը. քվանտոմանիա» ժապավենը կթողարկվի 2023թ․-ի փետրվարի 17-ին, իսկ նոր «Գալակտիկայի պահապանները»՝ 2023թ․-ի մայիսի 5-ին։ Ընդ որում, «Սև հովազի» սիքվելը որոշել են թողարկվել «Վականդա ընդմիշտ» ենթավերնագրով, պրեմիերան նախատեսված է 2022թ․-ի հուլիսին։

Ապրիլին հաղորդվում էր, որ «The Walt Disney» ստուդիան «Marvel Studios»-ի հետ աշխատում է կոմիքսների հերոս Կապիտան Ամերիկայի մասին չորրորդ ֆիլմի ստեղծման վրա։
Ընդ որում, հայտնի է դարձել, որ Marvel-ի կոմիքսներում նոր հերոս կհայտնվի՝ հոմոսեքսուալ Կապիտան Ամերիկա։ Դեռահաս կերպարի անունն Աարոն Ֆիշեր է։