Ջենիֆեր Լոպեսը մոր և դստեր հետ լուսանկար է հրապարակել

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, պարուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը մոր և դստեր հետ լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ընտանիքի 3 սերունդները, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
51-ամյա Լոպեսն իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որում ցույց է տվել 75-ամյա մորը՝ Գվադելուպե Ռոդրիգեսին, իրեն և 13-ամյա դստերը՝ Էմմային։
Լուսանկարում երեքն էլ կրում են բաց կաթնագույն հագուստ և շատ բնական տեսք ունեն։
Լուսանկարին կից Ջենիֆեր Լոպեսը գրել է․ «Մայրիկն ամենաշատն է փայլում»։

Ավելի վաղ Լոպեսը մոր՝ Գվադելուպեի հետ ելույթ է ունեցել Global Citizen VAX Live համերգի ժամանակ։ Երգչուհին բեմ է բարձրացել՝ Նեյլ Դայմոնդի Sweet Caroline երգը կատարելու համար, որը երգել է մոր հետ, քանի որ իր մանկության տարիներին մայրը սովորություն է ունեցել այդ երգն իր համար երգել։
Ելույթի ընթացքում Լոպեսը կրել է լիբանանցի աշխարհահռչակ մոդելավորող Զուհայր Մուրադի զգեստներից։
«Եկեք այն օրորոցայինի պես երգենք և օգնենք նրան», – ասել է Լոպեսը հանդիսատեսին, ապա մորը խնդրել, որ երգի այնպես, ինչպես երգել է իր համար։
Միջոցառմանը մասնակցել են մի շարք հայտնիներ, այդ թվում՝ արքայազն Հարին, ամերիկացի երգչուհիներ Ջենիֆեր Լոպեսը և Սելենա Գոմեսը, մոդել Քրիսի Թեյգանը և այլք, որոնք հայտնվել են նաև կարմիր գորգին։