Ջազ-փոփ երաժշտության համերգով կնշվեն Առնո Բաբաջանյանի և Երևանի կոնսերվատորիայի հոբելյանները

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ջազ-փոփ երաժշտության ամբիոնը համերգ կնվիրի մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի և կոնսերվատորիայի 100-ամյա հոբելյանների առթիվ:
Համերգը տեղի կունենա մայիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ կկատարի «Праздничный Ереван» ստեղծագործությունը:
Կհնչեն «Նոկտյուրն», «Չքնաղ երազ», «Կիրակի», «Не спеши», «Благодарю тебя», «Твои следы», «Առաջին սիրո երգը», «Մեր սիրելի Երևան», «Հեյ աստղեր», «Королева красоты», «Ազգ փառապանձ» և մի շարք այլ սիրված ստեղծագործություններ: