Նոր սկանդալ Լյուբով Ուսպենսկայայի ընտանիքում

67-ամյա Լյուբով Ուսպենսկայան սկսել է «հալչել» ընկերների աչքի առաջ։ Երգչուհին պատրաստ չէր ամուսնու բազմաթիվ հավակնություններին, ում նա տարիներ շարունակ ապահովում էր։
Երկրում մեծ շրջագայության նախօրեին հայտնի արտիստուհին լուրջ սթրեսի է բախվել։ Բանն այն է, որ «շանսոնի թագուհու» և նրա ամուսնու՝ Ալեքսանդր Պլակսինի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Երկար տարիներ նրա միակ դստեր՝ Տատյանայի հայրը գրեթե ապրել է իր աշխատասեր և շատ վաստակող կնոջ հաշվին։ Մեկ տարի առաջ Պլակսինը մեկնել էր ԱՄՆ, որտեղ շուտով նրա մոտ էր հայտնվել նաեւև դուստրը։ Խնամակալության և վերահսկողության փոխարեն, որի կարիքն ակնհայտորեն ուներ կախվածությունից տառապող երիտասարդ աղջիկը, երգչուհու ամուսինը ապրում էր իր կյանքով։

Հասկանալով, որ իրեն այլևս ոչինչ չի կապում երբեմնի սիրելի տղամարդու հետ, Լյուբով Ուսպենսկայան ամուսնալուծվել է։ Բայց շուտով աստղը հարված է ստացել․ նա պետք է իր ունեցվածքի ուղիղ կեսը տա տարիներ շարունակ չաշխատող Պլակսինին։ Զարմանալի չէ, որ արտիստուհին ցնցված էր նախկին ամուսնու ախորժակով, ով կարծում էր, որ Ուսպենսկայայի շքեղ ամառանոցը և վաստակած գումարն իրավունք ունի կիսել։

«Լյուբայի վիճակը վատ է։ Նա, կարելի է ասել, աչքի առաջ հալչում է։ Նրա համար Ալեքսանդրի արարքը թիկունքից հարված էր: Չէ որ վերջին տարիներին նա փաստացի չի աշխատել, ապրել է ամբողջությամբ իր հաշվին։ Դստեր հետ աղմկահարույց պատմությունից հետո Ալեքսանդրը մեկնել է ԱՄՆ։ Եվ հիմա նրան այդպիսի հարված հասցրեց։

Նա հասկանում է, որ Ուսպենսկայայի տարիքում կարող է տեղի ունենալ ամեն ինչ՝ ինսուլտի, ինֆարկտի մեծ ռիսկեր։ Դստեր պատճառով Լյուբայի նյարդային համակարգը խախտված է, ճնշումը բարձրանում է: Իսկ հիմա էլ լրացուցիչ սթրեսը», – «Собеседник»- ի հետ զրույցի ժամանակ ասել է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը։