Սկսվել են «Էմիլին Փարիզում» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները

Սկսվել են Netflix-ի ամենաժողովրդական սերիալներից մեկի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: «Էմիլին Փարիզում» սերիալի բոլոր երկրպագուները ոգևորված են, թե ինչ է տեղի ունենալու սերիալի երկրորդ եթերաշրջանում, իսկ դերասանները շատ ուրախ են վերադառնալ նկարահանման հրապարակ:
Նշվում է, որ սերիալի նկարահանումները սկսվել են մայիսի 3-ին:
Ըստ սյուժեի՝ երկրորդ եթերաշրջանում գլխավոր հերոսուհին անձնական կյանքում դժվարությունների կհանդիպի:
Սերիալի երկրորդ եթերաշրջանը կթողարկվի ընթացիկ տարվա աշնանը: