90 հազար եվրո՝ մեկ շաբաթում․ որտե՞ղ են վայելում իրենց հանգիստը Ջիգանն ու Օքսանա Սամոյլովան

Ռուս ռեփեր Ջիգանի կինը՝ բիզնես-լեդի Օքսանա Սամոյլովան, Մալդիվներում հանգստանալու համար վարձել է թանկարժեք զբոսանավ:
Երկնքից նկարահանված շքեղ նավի տեսանյութը նա հրապարակել է Instagram-ի իր էջի Stories բաժնում:
Ինչպես տեղեկացել է «Только никому» Telegram-ալիքը, նման զբոսանավի վարձակալությունը շաբաթական միջին հաշվով արժե 60 հազար եվրո, իսկ լրացուցիչ ծառայություններով՝ մինչև 90 հազար եվրո։
«Սա բոլորովին այլ Մալդիվներ են», – լուսանկարին կից Սամոյլովան կիսվել է տպավորություններով։