Անջելինա Ջոլին պատմել է նոր ֆիլմի նկարահանումների և այդ ընթացքում իր երեխաների հետ ժամանակ անցկացնելու մասին (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին ավստրալական հեռուստատեսության եթերում գովազդել է իր նոր «Նրանք, որոնք ցանկանում են ինձ մեռած տեսնել» ֆիլմը և պատմել Նյու Մեքսիկո նահանգում նկարահանումների մասին, գրում է Daily Mail-ը։

Դերասանուհին հայտնել է, որ նկարահանումների ամբողջ ընթացքում ժամանակ է անցկացրել նաև իր երեխաների հետ, որոնք ընկերացել են իր 14-ամյա ավստրալացի գործընկեր Ֆին Լիթլի հետ:

«Ո՛չ մեր և ո՛չ էլ Ֆինի ընտանիքը Նյու Մեքսիկոյում չէր ապրում»,- ասել է դերասանուհին ՝ հավելելով, որ իրենց ընտանիքները հաճելի ժամանակ են անցկացրել «թարմ օդ են շնչել, զվարճացել և լողացել են»։

«Կարոտում եմ նրա մորը»,- Ֆինի մոր մասին ասել է դերասանուհին:

Նշենք, որ «Նրանք, որոնք ցանկանում են ինձ մեռած տեսնել» ֆիլմն էկրաններին կհայտնվի մայիսի 14-ին։