Օլգա Բուզովան կիսվել է իր հոսպիատալացման մանրամասներով

Հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան տեսուղերձ է ձայնագրել, որում ներկայացրել է իր հոսպիտալացվելու մանրամասները։ Նրա խոսքերը մեջբերել է «Комсомольская правда»-ն։

Բուզովան հայտարարել է, որ ծրագրում էր երկրպագուներից թաքցնել վիրահատության մասին տեղեկությունը, սակայն իր ընտանիքն ու թիմը տեղյակ է եղել հոսպիտալացման մասին։  «Մայրս առաջին իսկ օրվանից պատրաստվում էր գալ, որ բռներ ձեռքս, հայրս ևս աջակցել է։ Բայց երբ ես ինձ շատ վատ եմ զգում, չեմ ուզում ոչ ոքի տեսնել։ Ես երեք օր շարունակ դժվարությամբ ուշքի եմ եկել անզգայացումից»,- պատմել է Բուզովան։

Հեռուստաաստղը նաև պատասխանել է մարդկանց, որոնք իրեն մեղադրել են վիրահատություն ու հոսպիտալացումը բեմադրելու համար՝ նշելով, որ խղճում է նրանց։ «Աստված չանի ինքներդ հայտնվեք վերակենդանացման բաժանմունքում։ Դատարկ հիվանդություններ չեն լինում, պարզ վիրահատություններ չեն լինում, անվտանգ անզգայացում՝ ևս»,- նշել է «Դոմ 2»-ի նախկին հաղորդավարուհին, սակայն հրաժարվել է պատմել, թե ինչ վիրահատության է ենթարկվել։

35-ամյա Բուզովային շտապ հոսպիտալացրել են և վիրահատել մայիսի 5-ին։ Հաջորդ օրն աստղը դիմել է հետևորդներին՝ ներողություն խնդրելով, որ երկար ժամանակ կապի դուրս չի եղել, քանի որ պետք է ուշքի գար անզգայացումից։