«Ասաց՝ գիտե՞ս, շատ նման ես իմ կրտսեր տղային». Սիրուշոն պատմել է 11 տարեկանում ապագա սկեսուրի հետ առաջին հանդիպման մասին

Երգչուհի Սիրուշոն «Արմատ» նախագծի շրջանակում ներկայացնում է տարբեր երկրներում իր շրջագայությունները և դրանց ընթացքում տեղի ունեցած հանդիպումները:

Այս անգամ նա պատմել է Լեհաստանի մասին և հայտնել, թե ինչպես է 11 տարեկանում հանդիպել այդ ժամանակ Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանի հետ:

Սիրուշոյի խոսքով՝ այդ ժամանակ ապագա ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ ծանոթ չի եղել: Երգչուհին մասնակցել է երաժշտական փառատոնի և ապագա սկեսուրի հետ պատահաբար է հանդիպել:

Ըստ երգչուհու՝ Բելլա Քոչարյանն իրեն ասել է. «Գիտե՞ս, շատ նման ես իմ կրտսեր տղային: Հագուստի նույն ոճն ունեք» (Խոսքը Լևոն Քոչարյանի մասին է)։

Երգչուհին ընդգծել է, որ ինքն այդ ժամանակ անգամ չի իմացել, որ Ռոբերտ և Բելլա Քոչարյանները կրտսեր որդի ունեն և ցանկացել է պատկերացնել, թե ինչպիսի՞ն է նա: